Մատչելիության հղումներ

Կրեմլը մեկնաբանել է Արցախում ռուս խաղաղապահների մանդատը երկարաձգելու Փաշինյանի առաջարկը


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահների մանդատը երկարաձգելու՝ Երևանից հնչող առաջարկը։

Պատասխանելով ռուսական РИА "Новости" գործակալության հարցին, թե քննարկվելո՞ւ է արդյոք այդ հարցը հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է. - «Հարկավոր է սպասել բուն հանդիպմանը»։

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահներին 10-ից 20 տարվա մանդատով օժտելու անհրաժեշտության մասին այսօր ավելի վաղ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

XS
SM
MD
LG