Մատչելիության հղումներ

Միշել Աուն․ «Լիբանանը շարժվում է դեպի սահմանադրական քաոս»


Լիբանանի նախագահ Միշել Աուն, արխիվ
Լիբանանի նախագահ Միշել Աուն, արխիվ

«Լիբանանը արագ քայլերով մուտք է գործում սահմանադրական քաոսի ժամանակաշրջան», - այսօր Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Լիբանանի՝ պաշտոնից հեռացող նախագահ Միշել Աունը։

Լիբանանի նախագահի հայտարարության դրդապատճառը խորհրդարանի կողմից երկրի նոր նախագահ ընտրելու անկարողությունն է։ Աունի լիազորություններն ավարտվում են վաղը, սակայն Լիբանանի խորհրդարանը քվեարկության չորս փուլերի ընթացքում այդպես էլ չի կարողացել նոր նախագահ ընտրել։

Բացի այդ, մինչ օրս խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին չի հաջողվում լիարժեք գործող կառավարություն ձևավորել: Նախարարների կաբինետն արդեն մեկ տարի է ինչ ղեկավարում է վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկատին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG