Մատչելիության հղումներ

Անհայտ անձը հարձակվել է Նենսի Փելոսիի Սան-Ֆրանցիսկոյում գտնվող առանձնատան վրա


Ուրբաթ օրը անհայտ անձը հարձակում է իրականացրել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի Սան-Ֆրանցիսկոյում գտնվող առանձնատան վրա։ Տուժել է նրա ամուսինը՝ Փոլ Փելոսին։

Հաղորդվում է, որ հարձակման պահին Նենսի Փելոսին գտնվում էր Վաշինգտոնում։

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հարձակման հեղինակը ձերբակալված է։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու հարձակման պատճառները։

Ներկայացուցիչների տան խոսնակի գրասենյակի փոխանցմամբ՝ Փոլ Փելոսին հարձակման հետևանքով ստացած տրավմաներով տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկների խոսքով, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG