Մատչելիության հղումներ

Մշակութային անցուդարձ


Armenia-Panorama of Yerevan city Cascade memorial, undated
Armenia-Panorama of Yerevan city Cascade memorial, undated

Այսօր Մատենադարանում տեղի կունենա «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 28

Հոկտեմբերի վերջին օրերին մեր մշակութային հանրությանը ուշագրավ իրադարձություններ են սպասվում։

Հենց այսօր Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի կունենա անվանի հայագետ, պատմաբան Կլոդ-Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսը։ Գրքում ներկայացված են Երուսաղեմում դեռ 5-րդ դարից մինչ մեր օրերը պահպանված հայկական նյութերը կամ, ինչպես հեղինակն է կոչում՝ «նշխարները»՝ Երուսաղեմի տարբեր եկեղեցիներում պահպանվող հայատառ խճանկարներ, Կիլիկիայի թագավորների արժեքավոր գավազաններ, Երուսաղեմի Հայոց Պարիարքարանում պահվող արտոնագրեր։ Գիրքը ներկայացնում է նաև հայ ձեռագրական մշակույթի լավագույն նմուշները և ունի ուսուցողական և ճանաչողական բացառիկ նշանակություն։

Հոկտեմբերի 30

Հոկտեմբերի 30-ին Արամ Խաչատրյան համերգասահում տեղի կունենա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի ամփոփիչ համերգը Էդվարդ Թոփչյանի
ղեկավարությամբ, որի մենակատարն է Իտալիայից ժամանող անվանի ջութակահար Սերգեյ Կռիլովը։

Ծրագրում՝ Բրուխի Ջութակի կոնցերտն է և Ռիմսկի-Կորսակովի «Շեհերեզադե» ստեղծագործությունը։

Սեպտեմբերի 8-ից մեկնարկած փառատոնն այս տարի նվիրված էր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին։

Նոյեմբերի 8

Աշնանային վերջին ամիսը ևս հագեցած է ուշագրավ մշակութային իրադարձություններով։ Նոյեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկում է «Երևանյան, հեռանկարներ» միջազգային երաժշտական
փառատոնի աշնանային համերգաշրջանը մի բացառիկ համերգով, որի ընթացքում հանդես կգան աշխարհահռչակ երաժիշտներ՝ վիրտուոզ դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին և Շառլ Դյութուան։

Համերգային ծրագրում ներառված են Ֆրդերիկ Շոպենի Դաշնամուրային 2-րդ կոնցերտը և Հեկտոր Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան, որը կղեկավարի ավելի քան 40 միջազգային մրցույթների դափնեկիր/ այդ թվում և 2 «Գրեմմի»/ և
դասական երաժշտության բոլոր միջազգային բարձրագույն մրցանակների արժանացած դիրիժոր Շառլ Դյութան։

«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը արդեն 20 տարի է հյուրընկալում է աշխարհի լավագույն երաժիշտներին՝ հնարավորություն տալով հայ երաժշտասեր հանրությանը ունկնդրել բարձրարվեստ կատարումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG