Մատչելիության հղումներ

Գերմանիայի կանցլերն այցելել է Հունաստան


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այցելել է Հունաստան։ Մինչ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ բանակցությունները, նրանք միասին այցելել են Ակրոպոլ, Հին Հունաստանի ամենահայտնի պատմա-մշակութային հուշարձաններից մեկը։

Բանակցությունների առանցքային թեման Եվրամիության էներգետիկ խնդիրներն են։ Եվրամիությունը քննարկում է ռուսական գազի համար առավելագույն գին սահմանելու հարցը։

Մի քանի շաբաթ շարունակվող քննարկումներում ԵՄ անդամ 27 երկրների միջև որոշ տարաձայնություններ կան, որի պատճառով Բրյուսելը դեռ ձևակերպած առաջարկ չի ներկայացրել։

Շոլցն ու Միցոտակիսը քննարկելու են նաև Թուրքիային առնչվող հարցեր, որի հետ Հունաստանը մի շարք լուրջ տարաձայնություններ ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG