Մատչելիության հղումներ

ԵՄ խորհրդի նախագահն այցելում է Ղազախստան


Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշել և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև, արխիվ
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշել և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև, արխիվ

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնական այցով Ղազախստանում է, նրան արդեն ընդունել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Տոկաևը շեշտել է, որ Եվրամիության հետ ռազմավարական գործընկերության զարգացումը միշտ եղել է Ղազախստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում:

Նա նշել է, որ Ղազախստանը Կենտրոնական Ասիայի առաջին և միակ երկիրն է, որը Եվրամիության հետ Ընդլայնված գործընկերության և համագործակցության պայմանագիր է ստորագրել:

Շառլ Միշելը գոհունակություն է հայտնել Ղազախստանի հետ Եվրամիության համագործակցության դինամիկ զարգացման առնչությամբ:

ԵՄ խորհրդի նախագահը հայտարարել է, որ Ղազախստանն առանցքային գործընկեր է Եվրամիության համար, և որ Եվրոպան ու Ասիան ավելի են մերձենում և ավելի ու ավելի փոխկապակցված են դառնում:

«Այսօրվա մեր հանդիպումը մեր համագործակցության ամրապնդման հզոր խորհրդանիշ է և այս տարածաշրջանին Եվրամիության նվիրվածության ուժեղ ազդանշան», - հայտարարել է Միշելը:

Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ Եվրամիությունը Ղազախստանի առևտրային թիվ մեկ գործընկերն է և թիվ մեկ ներդրողը երկրում, Ղազախստանը Կենտրոնական Ասիայում ԵՄ ամենամեծ գործընկերն է, նաև՝ Արևմուտքի և Արևելքի միջև տրանսպորտային հանգույց տարածաշրջանում, ասել է Միշելը:

Մանրամասն քննարկվել են էներգետիկ և պարենային անվտանգության, «կանաչ» տնտեսության զարգացման, տրանսպորտի և բեռնափոխադրումների հարցեր, ասված է Ղազախստանի նախագահականի հաղորդագրությունում:

Եվրոպական խորհրդի նախագահը Ղազախստանում է՝ մասնակցելու Եվրամիություն-Կենտրոնական Ասիայի առաջնորդներ առաջին հանդիպմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG