Մատչելիության հղումներ

Նավալնին հեղինակավոր մրցանակի է արժանացել՝ քաղաքացիական արիության համար


Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին բանտից տեսակապով մասնակցում է դատական նիստի, հոկտեմբեր, 2022թ.
Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին բանտից տեսակապով մասնակցում է դատական նիստի, հոկտեմբեր, 2022թ.

«Քաղաքացիական արիության» համար ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին արժանացել է ամերիկյան Train Foundation-ի հեղինակավոր մրցանակին:

Կազմակերպությունն ընդգծել է՝ Նավալնիի պայքարն ուղղված է Ռուսաստանն ազատ և թափանցիկ դարձնելուն։

Մրցանակը ստացել է քաղաքական գործչի թիմակից Լեոնիդ Վոլկովը։ Նա հայտարարել է, որ երկարամյա ազատազրկման դատապարտված Նավալնին ամեն օր ապացուցում է իր արիությունը:

նդդմադիր առաջնորդը բանտում է 2021 թվականի փետրվարից՝ դատարանը նրան 9 տարվա ազատազրկման է դատապարտել ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով:

Անցած շաբաթ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ իր դեմ ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչության և ծայրահեղականության կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Կրեմլի կոշտ քննադատի խոսքով՝ իրեն կարող է սպառնալ մինչև 30 տարվա ազատազրկում:

XS
SM
MD
LG