Մատչելիության հղումներ

Ռիշի Սունակը ցանկանում է վերականգնել հանրության վստահությունը կառավարության նկատմամբ


Թագավոր Չարզ երրորդը Բուքինգհեմյան պալատում ընդունել է Ռիշի Սունակին, Լոնդոն, 25 հոկտեմբերի, 2022թ.
Թագավոր Չարզ երրորդը Բուքինգհեմյան պալատում ընդունել է Ռիշի Սունակին, Լոնդոն, 25 հոկտեմբերի, 2022թ.

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր վարչապետ Ռիշի Սունակն ասել է, թե իրեն չի վախեցնում երկրի առջև ծառացած հիմնախնդիրների մեծ ծավալը:

Սունակը դարձավ Բրիտանիայի երրորդ վարչապետն անցած երկու ամսում: 42-ամյա լիդերը խոստանում է վերականգնել հանրության վստահությունը և երկիրն առաջ տանել տնտեսական ճգնաժամի պայմաններում:

«Բարի օր, քիչ առան Բուքինգհեմյան պալատում էի, որտեղ Նորին Մեծությունից ստացա կառավարություն կազմելու առաջարկը»,- ազդարարել է Սունակը:

Նոր վարչապետի խնդիրներից մեկը ներքին կայունության ապահովումն է: Նրա փոխանցմամբ, առաջնահերթություններից մեկը կլինի տնտեսության կայունացումը:

Նա ընդունել է, որ նախկին վարչապետի օրոք սխալներ են եղել, բայց և գովեստով է խոսել Լիզ Թրասի մասին, ասելով, թե հրաժարական ներկայացրած վարչապետի հիմնական ցանկությունը փոփոխություն անելն էր:

Առաջիկայում Սունակը կսկսի կառավարություն կազմել, պահպանողականները հուսով են, որ նրա թիմում կընդգրկվեն կուսակցության բոլոր թևերը ներկայացնող գործիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG