Մատչելիության հղումներ

Իրկուտսկում Су-30-ն ընկել է տան վրա, երկու օդաչուները զոհվել են


Ռուսաստան - Су-30-ի անկմանը հաջորդած հրդեհը, Իրկուտսկ, 23-ը հոկտեմբերի, 2022թ.
Ռուսաստան - Су-30-ի անկմանը հաջորդած հրդեհը, Իրկուտսկ, 23-ը հոկտեմբերի, 2022թ.

Այսօր ռուսաստանյան Իրկուտսկ քաղաքում Су-30 (Սու-30, Su-30) ռազմական օդանավն ընկել է բնակելի թաղամասի վրա, երկու օդաչուները զոհվել են: Բնակիչների շրջանում, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ Су-30-ն ուսումնավարժական թռիչք էր կատարում: Օդանավն ընկել է Նովո-Լենինո թաղամասում փայտե երկհարկանի մասնավոր բնակելի տան վրա, տեղում հրդեհ է բռնկվել, որի մակերեսը հասել է 200 քառակուսի մետրի: Քաղաքում 150 տուն հոսանքազրկվել է:

Դեպքի վայրում այժմ աշխատում են հրշեջ-փրկարարները:

Ավիաաղետի պատճառների մասին առայժմ չի հաղորդվում: "Твой Иркутск" հրատարակության տվյալներով՝ օդաչուները ենթադրաբար խեղդվել են խցիկում, երբ ինքնաթիռը դեռ օդում էր, փոխանցում է «Ազատության» Current Time ծրագիրը:

Դեպքի վայր է մեկնել Իրկուտսկի մարզի նահանգապետը: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, ընթանում է քննություն, դատախազությունն ստուգումներ է սկսել: Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ օդանավը թռիչքի ընթացքում սպառազեն չի կրել:

ՌԴ Միացյալ ավիացիոն կոմիտեում հայտնել են, որ պատահարի քննության նպատակով հանձնաժողով է ստեղծվել, որի աշխատանքներին կմասնակցեն ավիացիոն արդյունաբերության ձեռնարկությունների և պրոֆիլային ինստիտուտների մասնագետներ:

Անցած շաբաթվա սկզբին Ռուսաստանի մեկ այլ՝ Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքում բնակելի թաղամասի վրա ընկել է Су-34 ռազմական օդանավ, ավերվել է 9-հարկանի շենքերից մեկի մի հատվածը: Օդաչուները դուրս են նետվել և փրկվել, սակայն աղետի և դրան հաջոորդած հրդեհի հետևանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում` 3 երեխա, մոտ երկու տասնյակը վիրավորվել է: Ըստ պաշտոնական վարկածի՝ օդանավը կործանվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ շարժիչի բռնկման հետևանքով:

Օրեր առաջ Կրասնոդարի մարզի Եյսկ քաղաքում ՍՈւ-34 տեսակի մարտական ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա,

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG