Մատչելիության հղումներ

ԱԽ քարտուղարը հանդիպել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցողի հետ


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները, ինչպես նաև բանակցային գործընթացի որոշ մանրամասներ:

Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխանցմամբ՝ Գրիգորյանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները նաև որպես անվտանգային բաղադրիչ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG