Մատչելիության հղումներ

«Տարածաշրջանում երկար տարիներ անց կայուն խաղաղություն հաստատելու հնարավորություն է ստեղծվել». Էրդողան


«Տարածաշրջանում երկար տարիներ անց կայուն խաղաղություն հաստատելու հնարավորություն է ստեղծվել, հուսով ենք, որ Հայաստանը կգնահատի այդ պատմական հնարավորությունը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Ադրբեջանից վերադարձի ճանապարհին օդանավում լրագրողների հետ զրույցում։

«Սահմանների ճշգրտումը, Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև ճանապարհի բացումը և խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր քայլեր կլինեն տարածաշրջանում նորմալացման համար», - պնդել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից, կրկին գործընթացը կապել է Երևանի և Բաքվի միջև բանակցություններում առաջընթացի հետ։

«Անկասկած, ադրբեջանա-հայկական բանակցություններում առաջընթացը դրական ներդրում կունենա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում: Մենք վճռական ենք ամրապնդելու եղբայրական Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով»,- ասել է Թուրքիայի առաջնորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG