Մատչելիության հղումներ

ԱԽ քարտուղարը բրիտանացի ավիացիայի գեներալի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը


ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Երևանում Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար, ավիացիայի կոմանդոր (գեներալ) Փիթ Քրաքֆորդի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը։

Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները: Քարտուղարը նաև ընդգծել է Հայաստանի նպատակադրվածությունը տարածաշրջանում հասնելու կայուն անվտանգային միջավայրի ձևավորմանը:

Զրուցակիցները քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները և ուղիները:

XS
SM
MD
LG