Մատչելիության հղումներ

Եյսկում հաջողվել է փրկել 68 մարդու կյանք. ՌԴ ԱԻՆ


Ռուսաստան, Եյսկ, 18-ը հոկտեմբերի, 2022թ.
Ռուսաստան, Եյսկ, 18-ը հոկտեմբերի, 2022թ.

Եյսկում օդանավի կործանման վայրում փրկարարներն ավարտել են փլատակների մաքրման աշխատանքները, հաղորդում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ փրկարարական գործողության ընթացքում հաջողվել է փրկել 68 մարդու կյանք, 360 մարդ տարհանվել է։

Աղետի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ երեք երեխա,19-ը վիրավորվել է: Վիրավորներից չորսը տեղափոխվել է Կրասնոդարի շրջանային հիվանդանոց, մյուսները շարունակում են բուժումը Եյսկի հիվանդանոցում։

Երեկ երեկոյան Սու-34 օդանավը Եյսկում ընկել է բնակելի շենքի մոտ, ինչի հետևանքով մեծ հրդեհ է բռնկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG