Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դեռ չի ծանուցել ԱՄՆ-ին միջուկային զորավարժությունների մասին


Ռուսաստանի զինված ուժերի «Գրոմ - 2019» զորավարժությունները
Ռուսաստանի զինված ուժերի «Գրոմ - 2019» զորավարժությունները

Ռուսաստանը դեռևս չի ծանուցել Միացյալ Նահանգներին միջուկային զորավարժությունների մասին, երեկ հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան:

Վաշինգտոնը կարծում է, որ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, մի քանի օրվա ընթացքում հրթիռների փորձարկում կկատարի իր ամենամյա «Գրոմ» զորավարժությունների շրջանակներում:

Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի համաձայն Ռուսաստանը պարտավոր է նախապես տեղեկացնել նման հրթիռների արձակման մասին։ Այդ ծանուցումը դեռ չի ուղարկվել, ասել են Պենտագոնից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG