Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի Քարիմ Բենզեման վաստակեց 2022-ի «Ոսկե գնդակը»


Լեգենդար Զինեդին Զիդանը «Ոսկե գնդակը» շնորհում է Քարիմ Բենզեմային, Փարիզ, 17 հոկտեմբերի, 2022թ.
Լեգենդար Զինեդին Զիդանը «Ոսկե գնդակը» շնորհում է Քարիմ Բենզեմային, Փարիզ, 17 հոկտեմբերի, 2022թ.

2022 թվականի «Ոսկե գնդակը» վաստակել է Մադրիդի «Ռեալ»-ի և Ֆրանսիայի հավաքականի ռմբարկու Քարիմ Բենզեման:

Մրցանակը 66 տարի առաջ հիմնադրվել է France Football ֆրանսիական մարզական հանդեսի նախաձեռնությամբ:

Բենզեման 2021-22 թվականների մրցաշրջանում 46 խաղերում խփել է 44 գոլ, դարձել է Լա Լիգայի չեմպիոն և նվաճել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը: 34-ամյա ֆրանսիացին դարձել է «Ոսկե գնդակը» վաստակած ամենատարեց մրցանակակիրը:

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Գավին (Պաբլո Մարտին Պաես Գավիրա) ճանաչվել է մինչև 21 տարեկանների լավագույն ֆուտբոլիստ:

«Բարսելոնա»-ի և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է լավագույն ռմբարկու և ստացել է լեգենդար գերմանացի Գերդ Մյուլլերի մրցանակը:

Լավագուն դարպասապահ է դարձել «Ռեալ»-ի և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան, ով ստացել է լեգենդար խորհրդային մարզիկ Լև Յաշինի մրցանակը:

Սենեգալի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվո Սադիո Մանեն ստաել է Սոկրատեսի մրցանակը բարեգործական ակտիվ աշխատանքի համար:

«Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսիա Պուտեյասը երկրորդ անգամ անընդմեջ «Ոսկե գնդակ» է ստացել և ճանաչվել է լավագույն կին ֆուտբոլիստ:

Արգենտինացի Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակը» վաստակել է 7 անգամ, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն՝ 5 անգամ:

Քարիմ Բենզեման «Ոսկե գնդակը» վաստակած հինգերորդ ֆրանսիացին է: Նախկինում մրցանակը ստացել են Ռայմոնդ Կոպան, Միշել Պլատինին, Ժան-Պյեր Պապենը և Զինեդին Զիդանը:

«Ոսկե գնդակի» 2022 թվականի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Փարիզի «Շատլե» կինոթատրոնի դահլիճում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG