Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի գերաստղ Նեյմարը մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների համար


Նեյմարը ժամանում է դատարանի շենք, Բարսելոնա, 17 հոկտեմբերի, 2022թ.
Նեյմարը ժամանում է դատարանի շենք, Բարսելոնա, 17 հոկտեմբերի, 2022թ.

Ֆինանսական մեքենայությունների համար մեղադրվող Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի և Փարիզի «Պարի Սեն Ժերմեն» ակումբի գերաստղ Նեյմարը (Neymar da Silva Santos Junior) այսօր Բարսելոնայում մասնակցել է դատական նիստին:

Դատավորը նրան թույլատրել է չմնալ մինչև լսումների ավարտ, քանի որ մարզիկը չի հասցրել վերականգնվել երեկ Մարսեյի «Օլիմպիկի» հետ ծանր խաղից հետո, որի ընթացքում նա խփել է «Բարսայի» միակ հաղթական գոլը:

«Լսել եմ ռադիոյով, որ պարոն Դա Սիլվա Սանտոս կրտսերը գոլ է խփել, գիտեմ, որ նա երեկ խաղացել է, եթե ցանկանում եք՝ կարող եք հեռանալ»,- ասել է դատավոր Խոսե Մանուել դե Ամո Սանչեսը: Դրանից հետո Նեյմարը դատարանի դահլիճից հեռացել է մոր՝ Նադին Գոնսալեսի ուղեկցությամբ:

Իսպանացի դատախազը Նեյմարի համար որպես պատիժ է պահանջում երկու տարվա ազատազրկում և 10 միլիոն եվրոյի տուգանք:

Բացի այդ, 5 տարվա կարող է դատապարտվել նաև «Բարսայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը: «Բարսան» կարող է տուգանվել 8 միլիոն 400 հազար եվրոյով:

Ամբաստանյալների թվում են Նեյմարի ծնողները, «Բարսայի» և «Սանտոսի» ներկայացուցիչները:

DIS բրազիլական ներդրումային ընկերությունը, որն ուներ Նեյմարի տրանսֆերի իրավունքը, տուժող է ճանաչվել: Ընկերությունը պնդում է, որ տասնյակ միլիոնավոր եվրոներ է կորցրել անարդար 2013 թվականի անարդար գործարքից, որի արդյունքում Նեյմարը բրազիլական «Սանտոսից» տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»:

«Տրանսֆերի իրական գինը 82 միլիոն եվրո էր, բայց պայմանագրում հայտագրվել է ընդամենը 17 միլիոն»,- ասել է տուժող կողմի փաստաբան Պաուլո Նասերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG