Մատչելիության հղումներ

Ուկրաինացիները և ռուս անջատականները գերիներ են փոխանակում


Դոնեցկի ինքնահռչակ կազմավորման ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը, արխիվ
Դոնեցկի ինքնահռչակ կազմավորման ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը, արխիվ

Դոնեցկի ինքնահռչակ կազմավորման ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինն իր Տելեգրամ-ալիքում գրել է, որ այսօր տեղի է ունենում գերիների փոխանակում ուկրաինական կողմի հետ: Այն իրականացվում է «110-ը 110-ի հետ» բանաձևով:

«Մենք Կիևին ենք փոխանցում 110 բնակիչների, հիմնականում կանանց: Ուկրաինական զնդաններից տուն ենք վերադարձնում 80 քաղաքացիական նավաստիների, որոնք այնտեղ որպես պատանդ են պահվել: Բացի այդ, ազատություն կստանան Դոնեցկի և Լուգանսկի 30 զինծառայողներ»,- հայտնել է Պուշիլինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG