Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի թվերն աշխարհում շարունակում են նվազել


Վերջին շաբաթներին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների և հիվանդությունից մահվան դեպքերի թվերը շարունակաբար նվազում են:

Այսպես, Worldometer կայքում հրապարակված տվյալներով՝ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աշխարհում 2 միլիոն 962 հազար 540 է կամ նախորդ շաբաթվա թվից 7 տոկոսով պակաս, մահվան դեպքերի թիվը՝ 8 հազար 373 կամ նախորդ շաբաթվա համեմատ 15 տոկոսով պակաս:

Նույն կայքի տվյալներով՝ ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակված 14 միլիոն 396 հազար 88 մարդ կա, որոնցից ծայրահեղ ծանր է 38 հազար 634-ի վիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG