Մատչելիության հղումներ

Ռուսների՝ Խերսոնի շրջանի ղեկավար նշանակած Սալդոն բնակիչներին հորդորում է անհապաղ հեռանալ


Դոնեցկի «ղեկավար» Դ. Պուշիլինը, Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը և Խերսոնի «ղեկավար» Վ. Սալդոն տոնում են անեքսիան, Մոսկվա:

Ռուսաստանի կողմից բռնակցված Ուկրաինայի Խերսոնի շրջանի ղեկավար նշանակված Վլադիմիր Սալդոն բնակիչներին կոչ է արել հեռանալ, քանի որ աստիճանաբար մոտեցող ուկրաինական բանակը և ռուսական ուժերը ներքաշվել են ծանր մարտերի մեջ:

Այդ մասին Սալդոն ասել է Խերսոնի շրջանի բնակիչներին հասցեագրված հատուկ տեսաուղերձում, որով նաև Մոսկվային պաշտոնապես խնդրել է օգնել մարդկանց տրանսպորտով տարհանելու հարցում:

«Ես դիմում եմ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը: Սեպտեմբերի վերջին Խերսոնի շրջանն իր ընտրությունն է արել և հանրաքվեով վերահաստատել է Ռուսաստանի Դաշնությանը միանալու ու պատմական արդարությունը վերականգնելու ձգտումը: Մենք գիտեինք, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ընդունի այդ հանրաքվեի արդյունքը և կսկսեն վրեժ լուծել մեզնից: Այդ նպատակով նրանք ամեն օր մեզ հրթիռակոծում են»,- ասել է Սալդոն տեսաուղերձում:

Խերսոնն Ուկրաինայի չորս շրջաններից մեկն է, որը կեղծ հանրաքվեով կցվել է Ռուսաստանին:

Կիևը և Արևմուտքը հայտարարել են, որ ոչ մի պարագայում չեն ճանաչի ապօրինի հանրաքվեների արդյունքը:

Այն չեն ճանաչել նաև Ռուսաստանի դաշնակիցներ համարվող Չինաստանը և Հնդկաստանը և գրեթե ամբողջ միջազգային համայնքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG