Մատչելիության հղումներ

Աստանայում կայացել է Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը


Աստանայում հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Իրանի առաջնորդները։ Իլհամ Ալիևը և Էբրահիմ Ռայիսին Ղազախստանի մայրաքաղաքում մասնակցում են Ասիայում փոխգործության և վստահության միջոցների 6-րդ գագաթնաժողովին։

Նախագահների հանդիպման մասին պաշտոնական Թեհրանն ու Բաքուն մանրամասներ չեն հաղորդում։

Երկու հարևան երկրների առաջնորդների առանձնազրույցը տեղի է ունեցել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության ֆոնին, ըստ որի երկրի զինված ուժերը առաջիկա օրերին զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանին՝ Արաքս գետի մերձակայքում։

Պաշտոնական Թեհրանը բազմիցս հայ - ադրբեջանական հակամարտության համատեքստում հայտարարել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG