Մատչելիության հղումներ

Պենտագոն. ուկրաինական ուժերը փոխել են պատերազմի ընթացքը


«Ուկրաինայի վերջին ռազմական հաղթանակները ռուսական օկուպանտների դեմ արտասավոր էին և ազդեցություն են գործել պատերազմի ընթացքի վրա, չնայած Մոսկվայի վերջին հրթիռակոծությունների չարությանն ու դաժանությանը», - այսօր ասել է պենտագոնի ղեկավար:

Լլոյդ Օսթինն այս մասին խոսել է՝ ելույթ ունենալով Բրյուսելում մեկնարկած Ուկրաինայի աջակցության շփման խմբի հանդիպմանը, որին ավելի քան հինգ տասնյակ երկրների ներկայացուցիչներ են մասնակցում՝ ներառյալ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները։ Քննարկվող հիմական հարցերից մեկը Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ամրապնդելն է՝ ռուսական հրթիռների հարձակումներից պաշտպանվելու համար։

Օսթինը նշել է, որ շփման խումբը վճռական է աջակցելու Ուկրաինայի պաշտպաններին։

«Մենք կշարունակենք ամրապնդել Ուկրաինայի պաշպանունակությունը այսօրվա անհապաղ կարիքների և երկարաժամկետ հեռանկարների համար»,- ընդգծել է նա։

XS
SM
MD
LG