Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը


Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր արդեն երկրորդ հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու տեղեկությունը:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը, մասնավորապես, նշել է, որ այսօր ժամը 09:55-ից մինչև 16:30-ը, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից պարբերաբար կրակել են «Դաշքեսանի շրջանի Թեզեքենդ բնակավայրերի, Թովուզի շրջանի Աղբուլաղի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։

Հայկական կողմը այն որակում է «ապատեղեկատվություն»՝ հավելելով. «Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել»:

Առավոտյան էլ Բաքուն հաղորդել էր, թե իբր հոկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, որև ևս Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել էր։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան հաղորդել էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ գնդակոծությունների մասին։ Բաքուն փոխադարձ մեղադրանքներ էր հնչեցրել՝ նշելով, թե «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։ ՊՆ խոսնակը հերքել էր՝ շեշտելով, որ դա հերթական ապատեղեկատվությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG