Մատչելիության հղումներ

Ուկրաինայում պատերազմին մասնակցող ռուսաստանյան Զինված ուժերը նոր հրամանատար ունի


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ուկրաինայում ռազմական գործողություններում ներգրավված ռուսական զորքերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել գեներալ Սերգեյ Սուրովիկինին, ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Սուրովիկինը 2017 թվականի հոկտեմբերից գլխավորում էր Ռուսաստանի օդատիեզերական ուժերը։ Ռուսաստանցի գեներալը նախկինում մասնակցել է Տաջիկստանում զինված հակամարտությանը, Չեչնիայի երկրորդ պատերազմին և Սիրիայի ռազմական գործողություններին

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG