Մատչելիության հղումներ

Ռուստամ Մուրադովը՝ ՌԴ ԶՈւ Արևելյան զինտարածքի հրամանատար


ՌԴ Զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, արխիվ:
ՌԴ Զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, արխիվ:

Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների առաջին հրամանատար, գեներալ-լեյտենանտ, Ռուսաստանի հերոս Ռուստամ Մուրադովը նշանակվել է Ռուսաստանի Արևելյան զինտարածքի հրամանատար: Այդ մասին հայտնել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը:

Մուրադովը ծառայել է «թեժ կետերում»՝ Սիրիայում, Չեչնիայում, ինչպես նաև Ուկրաինայում:

49-ամյա Մուրադովը ծնվել է Դաղստանում՝ Դերբենտի շրջանի Չինար գյուղում, ծագումով թաբասարան է (լեզգիական խմբի բնիկ ազգություններից մեկը Հյուսիսային Կովկասում):

Ղարաբաղում Մուրադովը 2020 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 9-ն է ղեկավարել ռուսաստանցի խաղաղապահների զորամիավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG