Մատչելիության հղումներ

Ուկրաինայի բանակը «վեց օրում 500 քառակուսի կիլոմետր տարածք է ազատագրել»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Կիև, 6 հոկտեմբերի, 2022թ.

Ուկրաինայի բանակը հոկտեմբերի 1-ից սկսած ավելի քան 500 քառակուսի կիլոմետր տարածք է ազատագրել և տասնյակ բնակավայրեր Խերսոնի շրջանում, երեկ հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Այդ տարածքներում իրավիճակը կայունացրել ենք ռուսների կազմակերպած կեղծ հանրաքվեներից հետո», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Նա հայտնել է, որ ուկրաինական ուժերը հաջող գործողություններ են անցկացրել երկրի արևելքում:

Զելենսկին խոսել է նաև Զապորոժիեի ատոմակայանի մասին, խոստովանելով, որ եթե այն չաշխատի՝ երկրում բարդությունները կավելանան:

«Մյուս խնդիրն էլեկտրականությունն է: Մենք հիմա չունենք հոսանքի ավելցուկ, որը կարող էինք տրամադրել Եվրամիության երկրներին: Դա վնաս է նաև Եվրամիության պետությունների համար, քանի որ դրանք զրկվում են էլեկտրականության մատակարարման հուսալի աղբյուրից»,- նշել է Զելենսկին:

Ռուսները պատերազմի առաջին փուլում են գրավել Զապորոժիեի ԱԷԿ-ը, սակայն այնտեղ ուկրաինացիներն են աշխատում:

Պատերազմից առաջ այդ ատոմակայանն արտադել է Ուկրաինայում սպառվող հոսանքի մեկ հինգերորդը:

XS
SM
MD
LG