Մատչելիության հղումներ

Պուտինն իր 70-ամյա հոբելյանը կտոնի Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների դրոշների մոտ, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների դրոշների մոտ, արխիվ

Վլադիմիր Պուտինն իր ծննդյան 70-ամյակը կնշի Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահի հոբելյանը համընկնում է ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովի հետ։

ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 7-ին, այն կանցկացվի Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում:

ԱՊՀ-ին անդամակցում են 9 պետություններ՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Բելառուսը, Տաջիկստանը, Ուզբեկստանը:

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը վաղը Սանկտ Պետերբուգում կայանալիք ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG