Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Պրահա


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Պրահա:

Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք:

Ըստ Փաշինյանի գրասենյակի՝ վարչապետն այսօր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

Նույն օրը նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG