Մատչելիության հղումներ

Հոսպիտալներում այլևս ծայրահեղ ծանր վիճակով վիրավոր զինծառայողներ չկան. ՊՆ


Հայաստանի ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի մուտքը, արխիվ

Այսօրվա դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում, Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

«Այս պահի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր», - ընդգծում է Արամ Թորոսյանը՝ շնորհակալություն հայտնելով բժիշկներին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին լարվել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմից 206 զոհված և անհետ կորած կա, ադրբեջանական կողմից՝ 80 զոհված, երկու կողմերը հարյուրավոր վիրավորներ ունեն: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին: Այն, սակայն, պարբերաբար խախտվում է, ինչի հետևանքով հայկական կողմն արդեն 3 զոհ և մեկ վիրավոր ունի, ադրբեջանականը՝ 4 վիրավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG