Մատչելիության հղումներ

Բարձր եմ գնահատում ԱՄՆ-ի ջանքերը՝ 17 ռազմագերիների վերադարձին նպաստելու համար. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով է Ադրբեջանից 17 հայ գերիների վերադարձին, Թվիթերում գրել է. «Ես բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը մեր 17 ռազմագերիների վերադարձին նպաստելու համար»։

«Հույս ունեմ, որ մեր միջազգային գործընկերների հետ միացյալ ջանքերով մենք կշարունակենք առաջընթաց արձանագրել, թե՛ մարդասիրական հարցերի կարգավորման, թե՛ տարածաշրջանում խաղաղության հաստատման մեջ», - նաև նշել է Փաշինյանը։

Պաշտպանության նախարարությունը շուրջ 30 րոպե առաջ հաստատեց տեղեկությունը, որ Ադրբեջանը 17 ռազմագերիների է վերադարձրել Հայաստան։ Հրապարակվել են նաև նրանց անունները։ Ադրբեջանական մամուլն ավելի վաղ հայտնելով գերիների վերադարձի մասին նշում էր, որ նրանք գերեվարվել էին այս սեպտեմբերի մարտական գործողությունների ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG