Մատչելիության հղումներ

Թուրքիայի բանակի ղեկավարները այցելել են Ադրբեջան


Երկու երկրների պաշտպանության նախարարները, արխիվ
Երկու երկրների պաշտպանության նախարարները, արխիվ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-ին այցելել է Ադրբեջան։ Պատվիրակության կազմում են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ցամաքային զորքերի, ռազմա-օդային, ռազմա-ծովային ուժերի հրամանատարները և բարձրաստիճան այլ զինվորականներ։

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները առանձնազրույց են ունեցել, տեղի է ունեցել նաև պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

Ըստ «Թուրանի» հաղորդագրության՝ Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է, որ, ինչպես ինքն է ներկայացրել, «ադրբեջանական տարածքների ազատումը» Հարավային Կովկասի խաղաղության և կայունության համար պատմական հնարավորության պատուհան է բացել։

Թուրքիայի բանակի ղեկավարների այցը հաջորդում է Իսրայելի պաշտպանության նախարարի Ադրբեջան կատարած այցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG