Մատչելիության հղումներ

Ռուսների մեծ տեղաշարժ Ղազախստանում


Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին հայտարարված մասնակի զորակոչից հետո ավելի քան 200 հազար ռուսաստանցի մուտք է գործել Ղազախստան։ 147 հազար ռուսաստանցի դուրս է եկել Ղազախստանից։

Մեկ օրվա մեջ՝ անցած երկուշաբթի 7 հազար Ռուսաստանի քաղաքացի ժամանել է Ղազախստան, դուրս են եկել 11 հազարը։ Ռուսաստանի 68 քաղաքացի դիմել է Ղազախստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով։

Այս տվյալները կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է Ղազախստանի ներքին գործերի նախարար Մարատ Ախմետժանովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG