Մատչելիության հղումներ

Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 910-ով, բուժվածներինը՝ 1368-ով, մահացել է 8 մարդ


Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 910-ով՝ հասնելով 443 հազար 785-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 8 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 1368-ով՝ հասնելով 431 հազար 560-ի:

Իրականացվել է 4 հազար 850 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 215 հազար 811-ի։

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 691-ի:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1684 մարդ:

Պատվաստում

Հոկտեմբերի 2-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 257 հազար 560 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 150 հազար 19 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 25 հազար 351 քաղաքացի, բուստեր ստացել է 76 հազար 730 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը:

XS
SM
MD
LG