Մատչելիության հղումներ

Ինդոնեզիայի մարզադաշտում բախումների և հրմշտոցի հետևանքով առնվազն 130 մարդ է զոհվել


Ինդոնեզիա - Բախումները, հրմշտոցը Մալանգի մարզադաշտում, 1-ը հոկտեմբերի, 2022թ.
Ինդոնեզիա - Բախումները, հրմշտոցը Մալանգի մարզադաշտում, 1-ը հոկտեմբերի, 2022թ.

Առնվազն 130 մարդ է զոհվել շաբաթ օրը Ինդոնեզիայի Մալանգ քաղաքի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ բախումների և հրմշտոցի հետևանքով, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով տեղական մամուլը:

Հաղորդագրության համաձայն, երկրի երկու ուժեղագույն՝ «Արեմա» և «Փերսեբայա Սուրաբայա» ֆուտբոլային ակումբների երկրպագուների միջև բախում է սկսվել, երբ դաշտի տերերը՝ «Արեմա»-ն 2:3 հաշվով պարտվել է հյուրընկալվող թիմին: Պարտված թիմի երկրպագուները ներխուժել են խաղադաշտ, ոստիկանությունն արցունքաբեր գազով փորձել է ցրել նրանց, ինչի հետևանքով առաջացել է հրմշտոցը: Զոհվածների թվում երկու ոստիկան կա:

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հրահանգել է դադարեցնել առաջնության հանդիպումները մինչև քննության ավարտը:

Սա մարզադաշտերում մինչ օրս տեղի ունեցած խոշորագույն աղետներից է, նշում է CNN-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG