Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով՝ զինծառայողը, մտածելով, թե մոտեցողը հակառակորդի ԶՈՒ անդամ է, կրակահերթ է արձակել ծառայակցի ուղղությամբ. ՔԿ


Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական հերթապահություն, մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հատկանիշներով, հայտնում է Քննչական կոմիտեն:

Նախնական տվյալներով, ըստ հաղորդագրության, սեպտեմբերի 30-ին` ժամը 23:40-ի սահմաններում, «զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայողը, ոտնաձայներ լսելով, մտածել է, թե մոտեցողը հակառակորդի ԶՈՒ զինծառայող է և խախտելով մարտական հերթապահության կրման վերաբերյալ ՀՀ ՊՆ համապատասխան հրամանով սահմանված կանոնները՝ իրեն ամրակցված «АКМ» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել ծառայակցի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ստացել է հրազենային մահացու մարմնական վնասվածքներ»:

Կրակոցներ արձակած զինծառայողը, «ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցանք կատարած լինելու կասկածանքով, ձերբակալվել է»։

Կատարվում է նախաքննություն:

Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունն էր հաղորդել, որ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող 19-ամյա Հրաչյա Տիգրանի Քարամյանի դին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG