Մատչելիության հղումներ

Ռուսաստանը չի ձգտում Խորհրդային միությունը վերականգնել. այն այլևս պետք չէ. Վլադիմիր Պուտին


Ռուսաստանը չի ձգտում Խորհրդային միությունը վերականգնել․ այն այլևս պետք չէ, այսօր հայտարարել է Կրեմլի ղեկավարը։

«Խորհրդային միությունն այլևս չկա, անցյալը հնարավոր չէ վերադարձնել։ Ռուսաստանին էլ դա այլևս պետք չէ, մենք դրան չենք ձգտում», -ասել է Պուտինը՝ հրամանագիր ստորագրելով Ուկրաինայից բռնազավթած չորս շրջանները՝ Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն և Խերսոնը Ռուսաստանին միացնելու մասին։

Կրեմլի ղեկավարը միաժամանակ պնդել է, թե 1991-ին բելովեժյան համաձայնագիրը ստորագրելիս «կուսակցական էլիտաների առաջնորդները՝ առանց շարքային մարդկանց կարծիքը հաշվի առնելու, որոշում կայացրին ԽՍՀՄ փլուզման մասին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG