Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ


Սեպտեմբերի 29-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, իրավիճակը հարաբերականորեն կայուն է, հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը:

Երեկ երեկոյան Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը 3 զոհ ունի:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն էլ իր հերթին հաղորդել է, թե հայկական կողմն է խախտել հրադադարը: Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ վիրավորի մասին:

Ժամը 22:00-ին արդեն ՊՆ-ն հաղորդեց, որ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայունացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG