Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանն ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիան և հետևանքները


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում, Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերին մանրամասն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները:

Ըստ ԱԽ գրասենյակի՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ մասնավորապես կարևորելով ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը սեպտեմբերի 26-ից է Վաշինգտոնում: Նա Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Գրիգորյանը Վաշինգտոնում նաև մի շարք այլ հանդիպումներ է ունեցել։

XS
SM
MD
LG