Մատչելիության հղումներ

Ժամը 11-ի դրությամբ իրադրությունը սահմանին անփոփոխ է. ՊՆ խոսնակ


Հայաստանի ԶՈՒ զինծառայողները Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ

Այսօր ժամը 11-ի դրությամբ հայ - ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Երեկ երեկոյան Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ,հայկական կողմը 3 զոհ ունի:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն էլ իր հերթին հաղորդել է, թե հայկական կողմն է խախտել հրադադարը: Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ վիրավորի մասին:

Ժամը 22:00-ի դրությամբ, ըստ ՊՆ-ի, իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայունացել է:

XS
SM
MD
LG