Մատչելիության հղումներ

Ադրբեջանում այսօր «հիշատակի օր է»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեսաուղերձը, արխիվ

Այսօր Ադրբեջանում՝ Բաքվի ժամանակով ժամը 12:00-ին, լռության րոպե են հայտարարել ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների:

Ադրբեջանում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեկնարկած և նույն տարվա նոյեմբերի 9-ի ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ հայտարարությամբ ավարտված պատերազմի ընթացքում զոհվել է մոտ երեք հազար զինծառայող:

Մի շարք ադրբեջանցի ընդդիմադիր մեկնաբանների համոզմամբ, իշխանության հայտնած այդ տվյալներն արժանահավատ չեն:

Ադրբեջանի պաշտոնական քարոզչության համաձայն, պատերազմը սկսվել է «ի պատասխան հայկական կողմի կատարած լայնածավալ սադրանքի»: Պատերազմի ընթացքում Ադրբեջանը «հայկական օկուպացիայից ազատագրել է շուրջ 300 քաղաքներ և գյուղեր, ընդհանուր հաշվով՝ 5 հազար քառակուսի կիլոմետր»:

Եռակողմ համաձայնագրով Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները, որոնք հայկական կողմի հսկողության տակ են անցել 1992-93 թվականների Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG