Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իժևսկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը հեռագրում մասնավորապես նշել է. «Խոր ցավով տեղեկացա Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին։ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ փոխանցել անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց մտերիմներին և հարազատներին, ինչպես նաև մաղթում եմ շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին»:

Ռուսաստանի կազմում գտնվող Ուդմուրտիայի հանրապետության մայրաքաղաք Իժևսկի դպրոցներից մեկում այսօր առավոտյան տեղի էր ունեցել հրաձգության, որի հետևանքով զոհվել է 13 հոգի։ Իրավապահների տեղեկություններով՝ զոհերից առնվազն 7-ը դպրոցի աշակերտներ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG