Մատչելիության հղումներ

OECD․ «Ուկրաինական պատերազմի գլոբալ տնտեսական հետևանքները շատ ավելի ծանր են, քան ակնկալվում էր»


Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը Փարիզում, արխիվ
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը Փարիզում, արխիվ

Աշխարհի ամենաազդեցիկ միջազգային տնտեսական կառույցներից մեկը՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) այսօր հրապարակված զեկույցում պնդում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները համաշխարհային տնտեսության համար շատ ավելի ծանր են լինելու, քան ակնկալվում էր։

Կազմակերպության փորձագետների պնդմամբ՝ 2023 թվականին համաշխարհային տնտեսության աճի ցուցանիշը չի գերազանցի 2.2 նախկինում կանխատեսված 2.8-ի դիմաց։ «Համաշխարհային տնտեսությունը բարձր գին է վճարում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ոչնչով չարդարացված և անօրինական ագրեսիայի համար», - նշում են զեկույցի հեղինակները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG