Մատչելիության հղումներ

6 զոհ, 20 վիրավոր Իժևսկի դպրոցում հրաձգության հետևանքով


Ռուսաստան, Իժևսկի համայնապատկեր, արխիվ
Ռուսաստան, Իժևսկի համայնապատկեր, արխիվ

6 մարդ է զոհվել, ևս շուրջ 20-ը տուժել են ռուսաստանյան Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտնված տեղեկատվությունը հաստատել են նաև Ուդմուրտիայի ներքին գործերի նախարարությունում։

Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովի տեղեկություններով՝ անհայտ անձը մուտք է գործել Իժևսկի կենտրոնում, քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող թիվ 88 դպրոց՝ սպանելով պահակին և աշակերտներից մի քանիսին։ «Այս պահին հանցագործի որոնումները շարունակվում են», - սոցիալական ցանցերում գրել է Բրեչալովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG