Մատչելիության հղումներ

Պետդումայի նախագահ Վոլոդինը պաշտոնական այցով ժամանել է Բաքու


ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդին, արխիվ
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդին, արխիվ

Ռուսաստանի խորհրդարանի՝ Դաշնային ժողովի ստորին պալատի՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը այսօր առավոտյան պաշտոնական այցով ժամանել է Բաքու։

TACC գործակալության փոխանցմամբ՝ Պետդումայի խոսնակը հանդիպելու է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆուրովայի հետ։ «Թուրան» գործակալության հաղորդման համաձայն էլ ակնկալվում է,որ Վոլոդինին կընդունի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Պետդումայի աշխատակազմից ռուսական լրատվամիջոցներին տեղեկացրել են, որ Վոլոդինի այցի հիմնական նպատակը «երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգին վերաբերող բոլոր հարցերի քննարկումն է՝ այդ թվում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ձեռնարկած քայլերի օրենսդրական ապահովումը»։

Պետդումայի նախագահը վերջին անգամ Ադրբեջան էր այցելել 2018 թվականի հունիսին։

Միլի մեջլիսի նախագահ Գաֆուրովան վերջին անգամ պաշտոնական այցով Մոսկվայում էր եղել 2020 թվականի սեպտեմբերի 23-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկից հաշվված օրեր առաջ։

XS
SM
MD
LG