Մատչելիության հղումներ

Կարմիր խաչը Ադրբեջանում տեսակցել է վերջին մարտերի հետևանքով գերեվարվածներին


Արխիվ
Արխիվ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 23-ին Ադրբեջանում տեսակցել է սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված հայերին, որոնց գերեվարումը հաստատել է Բաքուն, «Ազատությանը» փոխանցեց Հայաստանում պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունին։

Նա առանց թիվ հրապարակելու հավելեց` օգնել են նրանց կապ հաստատել ընտանիքների հետ։

Պաշտոնական տվյալներով` վերջին արյունալի մարտերից հետո հայկական կողմն ունի առնվազն 20 ռազմագերի։

Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն առնվազն 207 զոհված և անհետ կորած ունի, Բաքուն 79 զոհի մասին է հայտնել։ Հայաստանի կառավարությունը դեռ չի հրապարակել զոհերի անունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG