Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է մեկ օրվա մեջ ուկրաինական զինուժին պատճառած կորուստների մասին


Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, թե ռուսական օդուժի ավիահարվածների հետևանքով Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի մոտ ոչնչացվել է ուկրաինացի 220 զինծառայող, իսկ Սլավյանսկի մոտ՝ ավելի քան 100 օտարերկրացի վարձկաններ։

Նրա ասելով` Խերսոնի և Դոնեցկի մարզում խոցվել է ուկրաինական մեկ Միգ-29 և երկու Սու-25 կործանիչներ։

Պատերազմական պայմաններում կողմերի հայտնած թվային տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG