Մատչելիության հղումներ

Ֆրանսիան և Գերմանիան կշարունակեն սատարել Ուկրաինային


Գերմանիայի և Ֆրանսիայի պաշտպանությնան նախարարներ Սեբաստիեն Լեկորնյուն և Քրիստին Լամբրեխտը, Բեռլին, 22 սեպտեմբերի, 2022թ.

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնյուն ասել է, որ իր երկիրը կշարունակի զենքով և ռազմական դասընթացներով սատարել Ուկրաինային: Նրա խոսքով, դա պետք է անեն նաև ՆԱՏՕ-ի մնացած երկրները: Այդ մասին Լեկորնյուն ասել է իր գերմանուհի պաշտոնակից Քրիստին Լամբրեխտի հետ հանդիպումից հետո:

«Ես ուզում եմ կրկնել, որ օգնությունն Ուկրաինային կշարունակվի, այդ երկիրը պետք է պաշտպանվի ագրեսիայից, մեր հանդիպումը լավ առիթ է թեման գերմանա-ֆրանսիական հարաբերությունների շրջանակում քննարկելու համար»,- ասել է Լեկորնյուն:

«Ուկրաինային անհրաժեշտ են հակաօդային պաշտպանություն և հրետանի, և մենք հստակ ազդանշան եք տալիս՝ Վլադիմիր Պուտինի արձագանքը [մասնակի զորահավաքի որոշումը] ռազմի դաշտում Ուկրաինայի հաջողություններին մեզ համոզում է, որ պետք է շարունակենք աջակցությունը»,- հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Լամբրեխտը:

Նախարարները նշել են, որ մասնակի զորակոչի մասին Պուտինի որոշումը և զավթված տարածքներում կեղծ հանրաքվեներ անցկացնելու նախաձեռնությունը բնավ արգելք չեն դառնա Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG