Մատչելիության հղումներ

Պեսկով. «Մասնակի զորահավաքի պատճառը ՆԱՏՕ-ի աջակցությունն է Ուկրաինային»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե երկրում մասնակի զորահավաք հայտարարելու որոշման պատճառը ՆԱՏՕ-ի աջակցությունն է Ուկրաինային:

«Նախագահն իր երեկվա ուղերձում հստակ ներկայացրել է վիճակը և պարզաբանել է այդ որոշումն ընդունելու պատճառները: Բանն այն է, որ հատուկ ռազմական գործողությունը սկսվել է Ուկրաինայում սահմանված նպատակներին հասնելու համար: Իսկ հիմա այնտեղ գործնականում մեզ դեմ է ամբողջ ՆԱՏՕ-ն իր բոլոր լոգիստիկ հնարավորություններով: Դա էլ անհրաժեշտ է դարձրել մասնակի զորահավաքի որոշումը»,- հայտարարել է Պեսկովը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ է հայտարարել մասնակի զորահավաք: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի փոխանցմամբ, բանակ կարող է զորակոչվել շուրջ 300 հազար մարդ:

մինչդեռ, ըստ «Նովայա գազետա. Եվրոպա» պարբերականի, Պուտինի հրամանագրում կա գաղտնի 7-րդ կետը, որով իշխանությունները կարող են հարկ եղած դեպքում ընդհուպ միլիոն մարդ զորակոչել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG