Մատչելիության հղումներ

Թրամփին և նրա չափահաս զավակներին խարդախության մեղադրանք է ներկայացվել


Նյու Յորքի նահանգային դատախազությունը, երեք տարի տևած հետաքննությունից հետո, այսօր պաշտոնական մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա երկու չափահաս զավակներին՝ Իվանկային և Դոնալդ կրտսերին։

Թրամփն ու նրա հարազատները մեղադրվում են խարդախության և փաստերի խեղաթյուրման բազմաթիվ դեպքերի համար։ Նյու Յորքի դատախազ Լետիսիա Ջեյմսի պնդմամբ՝ քննիչներին հաջողվել է պարզել, որ 2011-ից 2021 թվականներին Դոնալդ Թրամփը, նրա երկու չափահաս զավակները, ինչպես նաև նախկին նախագահին պատկանող Trump Organization-ը, խեղաթյուրել են տարեկան ֆինանսական հաշվետվություններում տեղ գտնող տվյալները։

Դատախազի պնդմամբ՝ Թրամփի ղեկավարած ընկերությունը որոշ դեպքերում արհեստականորեն ուռճացրել է իր սեփականություն հանդիսացող անշարժ գույքի արժեքը՝ բանկերից արտոնյալ վարկեր ստանալու համար։ Որոշ դեպքերում էլ, ըստ Նյու Յորքի դատախազության, Թրամփի ընկերությունը ֆինանսական տվյալները կեղծել է նաև հարկային արտոնություններից օգտվելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG