Մատչելիության հղումներ

Հայաստանին Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի նախագահը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ:

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձներում Վլադիմիր Պուտինը նշել է ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ կառույցների շրջանակներում, նաև տարբեր ոլորտներում փոխգործակցության և ջանքերի համակարգման կարևորությունը:

Ռուսաստանի նախագահը խաղաղություն և բարօրություն է մաղթել Հայաստանի բոլոր քաղաքացիներին։

«Վստահ եմ, որ կառուցողական երկկողմ կապերի ողջ շրջանակի հետագա զարգացումը համապատասխանում է ռուս և հայ ժողովուրդների հիմնարար շահերին, իսկ 2020 և 2021 թվականներին կնքված եռակողմ համաձայնագրերի հետևողական իրականացումը լավ հիմք է Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար», - գրել է Վլադիմիր Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG