Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Նյու Յորք


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայից մեկնում է Նյու Յորք, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Լավրովին նշանակել է պատվիրակության ղեկավար:

Այսօր Նյու Յորքում մեկնարկում է Գլխավոր ասամբլեայի քաղաքական ելույթների փուլը, որին մասնակցում են պետությունների նախագահները, վարչապետերը և արտաքին գործերի նախարարները:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ Լավրովը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայում և, բացի այդ, կանցկացնի մոտ 20 երկկողմ հանդիպումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG